Լեբրոն Ջեյմսը դարձել է NBA-ի ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով վաստակել է 29 հազար միավոր
SportԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Վաշինգտոնի» հետ խաղում «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակել է 57 միավոր:
Այսպիսով, 32-ամյա հարձակվողը հատել է 29 հազար միավորի սահմանագիծը: Ամերիկացին վաստակել է 29 049 միավոր:
Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր Քոբի Բրայանտին, ով նման ցուցանիշի էր հասել 33 տարեկանում: