Հարավային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են ընդդեմ ԿԺԴՀ հարցի ուժային լուծման ԱՄՆ ծրագրերի
International newsՀարավային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են ընդդեմ կորեական թերակղզու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ԱՄՆ սպառնալիքների, ինչպես նաև խաղաղության կոչերով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ցույցերն անկցավում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության շրջանակներում նրա Հարավային Կորեա այցի։
Ինչպես հաղորդվել է նախկինում, ԱՄՆ նախագահի Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ և Ֆիլիպիններ այցերի ընթացքում քննարկումների գլխավոր թեման լինելու է Կորեական թերակղզու հիմնախնդրի լուծումը՝ ԿԺԴՀ հրթիռա-միջուկային սպառնալիքներին դիմակայելու շեշտադրումով։
Ինչպես նախօրեին հայտնել է Associated Press գործակալությունը, ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միավորված կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ Դամոնտը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի բոլոր միջուկային օբյեկտների որոշման և երաշխավորված ոչնչացման միակ ճանապարհը ցամաքային գործողությունն է։ Նա ընդունել է, որ ռազմական գործողությունը լուրջ վտանգ է 25 միլիոնանոց Սեուլի համար, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի փողային հրետանու հասանելիության սահմաններում։
Սակայն ամերիկացի կոնգրեսմենների խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ԿԺԴՀ-ի դեմ ցամաքային գործողությունը «կարող է հարյուր հազարավոր և նույնիսկ միլիոնավոր մահերի հանգեցնել այն սկսելու առաջին մի քանի օրերին»։