«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց «Չելսի»-ին
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Չելսի»-ին (1:0):
Առաջին կեսում երկու թիմերը բազմաթիվ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, բայց մեկնարկային 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով Ալվարո Մորատան առաջ մղեց «Չելսի»-ին: «Չելսի»-ին հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:
Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց նույն 23 միավորով և երկրորդ տեղում է: