Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը
SocietyԳորիսում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ վստահ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Առուշ Առուշանյանը:
Ինչպես տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություններին նախնական տվյալներով մասնակցել է 13 հազար 164 մարդ, որից 12 հազար 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին:
Նրա մրցակից, ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, 163 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: