Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մասսայական «ածադուլ» Հայաստանի հավերի կողմից. պահանջվում են սեքսուալ աքլորներ կամ ձվերի թանկացման պատճառը

Կարդալով գյուղնախարարության հրապարակած բացատրությունը հավկիթի գների բարձրացման վերաբերյալ՝ չէի կարող չնկատել մի շարք հակասություններ: Օրինակ, հայտարարությունում ասված է, որ այս ամսվանից սկսած հանրապետությունում օրական արտադրվում է մոտ 900 հազար հավկիթ, այնինչ սպառվում է մոտ 730 հազար, իսկ ավելցուկը պահեստավորվում է ամանորյա տոներին օգտագործելու համար: Որքան գիտեմ՝ ձվի պիտանելիության ժամկետը 25 օր է սահմանված, այդ ինչպե՞ս են արդեն պարենային ձու պահեստավորում, երբ Ամանորին դեռ 2 ամիս կա: Այսինքն, ստացվում է՝ մեզ ժամկետանց ձվեր ե՞ն մատուցելու: Ապա գյուղնախարարությունն իր ներկայացրած տեքստում հավկիթի գների բարձրացումը կապում է հավերի՝ ավելի մեծ տրամաչափի ձվեր ածելու հետ: Բայց այ այստեղ հիշեցի մի բան, որի բացատրությունը չկար նախարարության հայտարարության մեջ, և ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ այդ պահը նախարարությունում ուղղակի հաշվի չեն առել և միգուցե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Բանն այն է, որ հոկտեմբերի 20-ից հետո Երևանի խանութներում և սուպերմարկետներում մոտ 2 օրով անհայտացան հատով վաճառվող հավկիթները: Վաճառքում կային միայն տուփով հավկիթներ, որոնք ավելի վաղ էին արտադրված: Իսկ հատով հավկիթի բացակայությունը խանութների աշխատողները բացատրում էին նրանով, որ այսօր չեն ստացել, արտադրողն ասել է, թե ձու չի արտադրվում, հնարավոր է՝ նույնիսկ դրսից ձու բերեն: Նման պատասխան լսել եմ մի քանի խանութների և սուպերմարկետների աշխատողներից: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ հանրապետության բոլոր թռչնաբուծարանների բոլոր հավերը միմյանց հետ համաձայնեցված ու կազմակերպված որոշում են 2 օր ձու չածել: Սա ի՞նչ է` հավերի հանցավոր համաձայնությու՞ն, թե՞ գործադու՞լ, թե՞ ավելի ճիշտ կլինի այն անվանել «ածադուլ»: Կամ ինչի՞ց են դժգոհ հավերը: Միգուցե ուզում են այսուհետ միայն բեղմնավորված ձու՞ ածել՝ ավելի գեղեցիկ և սեքսուալ աքլորներից, և աքլորնե՞ր են պահանջում: Ճիշտն ասած, ես ավելի հավանական եմ համարում, որ վերոհիշյալ հանցավոր համաձայնության միմյանց միջև եկել են ոչ թե հավերը, այլ ձու արտադրող ընկերությունները, և որոշել 2 օր հավկիթ չմատակարարել՝ ստեղծելով արհեստական դեֆիցիտ, որից հետո արդեն շատ հարմար է գին բարձրացնելը և այդպիսով ևս մեկ քայլ մոտենալն իրենց բաղձալի երազանքին՝ գերշահույթներին: Նման արհեստական դեֆիցիտներ, եթե նկատել եք, ամեն տարի ստեղծվում են նաև Նոր Տարուց առաջ՝ միշտ մոտ 2-3 օրով խանութներից անհայտանում են հատով հավկիթները, իսկ հետո հայտնվում՝ և արդեն թանկացած: Բա ինչու՞ այդ դեպքում նախարարության ասած՝ պահեստավորված պարենային ձուն չի փրկում ազգաբնակչությանը թանկացումից, կամ ավելի անկեղծ՝ թալանից: Հետաքրքիր է, որ ձվի թանկացման հեղինակներն ազգաբնակչության մասին կարծես թե այն կարծիքն ունեն, թե մենք այնքան ցածր մտավոր ունակությունների տեր ենք, որ երբեք չենք հասկանա իրենց մանևրները: Միգուցե դա մե՞ր մեղքն է, մե՞նք ենք թույլ տվել, որ մեր մասին այդպես մտածեն: Համենայն դեպս, հուսով եմ, որ գյուղնախարարությունը կսկսի ավելի ուշադիր հետևել ձու արտադրողների գործունեությանը, գուցեև հայտնաբերի՞, որ ժամանակն է նրանցից ոմանց ականջները քաշելու, եթե, իհարկե, գյուղնախարարությունն ինքն էլ «ածադուլների» հետ կապ չունի: Կարեն Վարդանյան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts