Apple–ը նախազգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի հնարավոր խունացման մասին
SocietyApple–ը նախազգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի հնարավոր խունացման մասին, փոխանցում է Mashable–ը։
Այդ էֆեկտը կարող է առաջանալ, եթե էկրանին երկար ժամանակ բարձր կոնտրաստով վառ պատկերներ են հայտնվում։ Դիսփլեյի բռնկումը «գլխացավ» է դարձել Google–ի համար Pixel 2 XL սմարթֆոնների պատճառով։
Apple–ն իր տեխնիկական աջակցության կայքում հայտնել է, թե ինչպես է հնարավոր կանխել Super Retina էկրանի խունացումը։
Հիշեցնենք, որ iPhone X–ի վաճառքը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին։