Ռաքքայի ազատագրման ընթացքում փրկվել է ԻՊ-ի մոտ հայտնված շուրջ 500 եզդի կին ու երեխա
International newsՍիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման ընթացքում հաջողվել է քաղաքից դուրս բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ պահվող շուրջ 500 եզդի կին ու երեխա, այս մասին հայտնում է gazetekarinca.com կայքը:
Հայտնի է, որ ԻՊ ահաբեկիչները 2013 թվականից ի վեր իրենց մոտ հայտնված եզդիներից շատերին ուղարկել են Իրաքի Մոսուլ և Թել Աֆար քաղաքներ, ինչպես նաև վաճառել հենց Ռաքքայում ստեղծված ստրուկների շուկայում:
Վերապրածները պատմել են, որ ԻՊ-ականները ստիպողաբար առանձնացրել են եզդի ընտանիքների երեխաներին ու խլել նրանց ծնողներից:
Եզդիները պատմել են, որ ԻՊ-ի՝ ստրուկների ամենամեծ շուկաները ձևավորվել էին իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում:
Նշեք, որ Ռաքքայի ազատագրմանը մասնակցել է նաև «Շենգալի եզդի կանանց զինված միավորումներ» խմբավորումը:
Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2013 թվականից ի վեր, քաղաքը համարվում էր ահաբեկիչների «մայրաքաղաքը»: Հոկտեմբերի վերջին Ռաքքան ազատագրվել է ԻՊ գրոհայիններից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից: