«Էվերտոնի» մարզիչը թիմի առաջատար խաղացողներին վռնդել է մարզումից
Sport«Էվերտոնի» ֆուտբոլիստներ Մորգան Շնեյդերլինն ու Կեւին Միրալյասը «Ուոթֆորդի» դեմ Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի հանդիպման նախախաղային մարզման ժամանակ հեռացվել են թիմի մարզումից:
«Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Դեւիդ Անսուորտը Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում ֆրանսիական «Լիոնից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո մեղադրել է թիմին: Մարզիչը Շնեյդերլինին եւ Միրալյասին մարզումից վռնդել է ոչ բավականաչափ ջանք ներդնելու պատճառով, գրում է Sky Sports-ը:
Դրանից հետո 2 կիսապաշտպանները չէին հայտավորվել «Ուոթֆորդի» դեմ խաղին, որում «Էվերտոնը» 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել 0:2-ից հետո: Շնեյդերլինի ու Միրալյասի ապագայի հարցով որոշում կկայացնի թիմի նոր գլխավոր մարզիչը: