Մենյե. Տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող էի տեղափոխվել Չելսի
SportՖրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն հայտարարել է, որ այս ամռանը հրաժարվել է տեղափոխվել Լոնդոնի «Չեսի».
«Գիտեի, որ ՊՍԺ-ն նոր պաշտպան է ցանկանում ձեռք բերել, սակայն չէի մտածում, որ դա կարող է Ալվեսը լինել: Չգիտեմ, թե նրա գալուց հետո ինչ մտածեմ: Հնարավոր է, որ ամբողջ մրցաշրջանում նստեմ պահեստայինների նստարանին:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող էի տեղափոխվել «Չելսի», սակայն չեմ ցանկացել: Նպատակս ՊՍԺ-ում մնալն է: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս և ցանկանում եմ մնալ Փարիզում»,- բելգիացի խաղացողի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: