Անկարան ԱՄՆ քաղաքացիների համար վիզաների տրամադրումը վերականգնել է
International newsհյուպատոսական գրասենյակներում վիզաների դիմումների քննարկման գործընթացի մասնակի վերսկսման մասին: Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան ԱՄՆ-ում իր դիվանագիտական եւ հյուպատոսական առաքելություններում ԱՄՆ քաղաքացիների վիզաների դիմումների քննարկման գործընթացը սահմանափակումներով վերսկսում է», - նշվում է տեքստում
Մինչ այդ համանման քայլի մասին էր հայտարարել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը: Հայտարարության համաձայն՝ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի հանրապետության կառավարությունը հավաստիացրել է, որ տեղական անձնակազմն իր պաշտոնական պարտավորությունների կատարման համար չի ձերբակալվի կամ չի կալանավորվի:
Ավելին՝ Թուրքիայի իշխանությունները խոստացել են ապագայում նախապես տեղեկացնել ԱՄՆ կառավարությանը անձնակազմի անդամների ձերբակալությունների մասին: