Հարի Քեյն. Չէի ցանկանա բաց թողնել Գերմանիայի և Բրազիլիայի հետ խաղերը վնասվածքի պատճառով
SportԱնգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ չի ցանկանում բաց թողնել ընտրանու առաջիկա երկու ստուգողական հանդիպումները:
Ֆուտբոլիստին դեռ տանջում են ցավերը:
«Ինձ լավ եմ զգում, սակայն փոքր անհանգստություն կա: Չէի ցանկանա ավելի խորացնել վնասվածքը, քանի որ առջևում դեռ երկար ճանապարհ ունեմ «Տոտենհեմի» հետ:
Ամեն դեպքում, դեռ մի քանի օր կա: Չէի ցանկանա բաց թողնել Գերմանիայի և Բրազիլիայի հետ հանդիպումները: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- անգլիացի հարձակվողի խոսքն է մեջբերում «Sportsmole»-ը: