ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:
Նոյեմբերի 5-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: