Դարպասապահ. Բարսելոնայում կան տաղանդավոր բալետ պարողներ
SportԿատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իրեն աստղ չի համարում: Գերմանացի ֆուտբոլիստը թվիթերյան իր էջի միջոցով պատասխանել է երկրպագուների հարցերին:
Երկրպագուներից մեկը նրան աստղ է անվանել, ինչին դարպասապահը հետևյալ կերպ է պատասխանել. «Լուսատու չեմ, պարզապես ամուսնության մեջ երջանիկ մարդ և դարպասապահ եմ»:
Բացի այդ, Տեր Շտեգենը գրել է. «Բարսելոնայում» կան մի քանի տաղանդավոր բալետ պարողներ, սակայն ես նրանց թվին չեմ դասվում»:
Իսպանիայի առաջնությունում անցկացրած 11 տուրում Տեր Շտեգենը բաց է թողել ընդամենը 4 գնդակ: