Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեքս սկանդալի համար. Ես ցավում եմ
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեքս սկանդալի զոհերից եւ խոստացել է խորհրդարանում կարգուկանոն հաստատել, հայտնում է Sun–ը։
Պարբերականը հայտնում է, որ Մեյը եւ նրա համախոհները հանդիպել են լեյբորիստների հետ, որպեսզի քննարկեն խորհրդարանի աշխատակիցների համար անվտանգության միջոցները։ Հանդիպումից հետո վարչապետը նշել է, որ ցավում է սկանդալի համար։
«Ես ցավում եմ, որ մենք ստիպված էինք այսքան տարի շարունակ բախվել ծառայողական դիրքի չարաշահումների հետ։ Մենք պետք է ամաչենք, որ դա տեղի է ունեցել այստեղ՝ ժողովրդավարության օրրանում»,– ասել է Մեյը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանությա նախարար Մայքլ Ֆելլոնը հրաժարական էր տվել ավելի քան 10 տարի առաջ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու համար։ Մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ խորհրդարանի այլ անդամների։