Նիկշա Բավցեւիչը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
SportԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի թիմի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երեւանում կհյուրընկալի դանիացիներին:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը
1. Ամիրան Ամիրխանով - «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ - «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
6. Քրիս Յանկու Օսկիյան - «Յալովա», Թուրքիա
7. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
8. Վարդան Բիդրոսյան - առանց ակումբ
9. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
10. Ալբերտ Թադեւոսյան - ՄԳՈւ, Ռուսաստան
11. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
12. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
13. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան
14. Մարսել Հովսեփյան - «Ռուբոն», Բելառուս
15. Դավիթ Խաչատրյան - «Գրանդ Սպորտ»
16. Արագատ Աբրահամիան - «Մասիս», ԱՄՆ
17. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
18. Թովմաս Հորդանյան - «Ուրարտու»
19. Տերի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա
Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ-ի ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում», հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: