Գերագույն ռադան Ուկրաինայի Արսեն Ավակովի հրաժարականին դեմ է քվեարկել
International newsՈւկրաինայի Գերագույն ռադան Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականին դեմ է քվեարկել, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։
Հաղորդվում է, որ Ավակովի հրաժարականին կողմ է քվեարկել 31 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ մինիմումը 226 քվեն է։
Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:
2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն իրականցնելու համար:
Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից 6 անգամ բարձր է եղել: