Անտոնիո Կոնտեն Դավիդ Լուիզին այլեւս չի վստահում Դիեգո Կոստայի պատճառով
SportՀայտնի են դարձել Լոնդոնի «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեի եւ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզի կոնֆլիկտի մանրամասները:
The Times-ի համաձայն՝ Լուիզը կարծում է, որ իտալացի մասնագետը նրան պատժում է թիմից հեռացած Դիեգո Կոստայի հետ մտերիմ լինելու պատճառով: Բրազիլացին մի քանի անգամ փորձել էր հարթել Կոստայի ու Կոնտեի միջեւ կոնֆլիկտը, սակայն դա չէր ստացվել: Բրազիլացի հարձակվողը «Չելսիի» գլխավոր մարզիչի հետ լարված հարաբերությունների պատճառով այս ամռանը վերադարձել էր Մադրիդի «Աթլետիկո»:
Նշվում է նաեւ, որ այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում նաեւ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, որը եւս Դիեգո Կոստայի մտերիմն է:
Հիշեցնենք, որ Դավիդ Լուիզը չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղին: