Մադագասկարում ժանտախտով վարակվածների թիվը հասել է 2 հազարի
International newsՄադագասկարում ժանտախտով վարակման դեպքերի թիվը հասել է մոտ 2 հազարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ֆադելա Չաիբին
«Նոյեմբերի 3-ի տվյալներով՝ գրանցվել է ժանտախտի վարակման 1947 և դրա հետևանքով մահվան 143 դեպք, հիմնականում՝ թոքաժանտախտից: Հիվանդության նոր դեպքերը քչանում են: Սա լավ լուր է, սակայն անհրաժեշտ է զգոն մնալ», - ասել է նա:
Չաիբի խոսքով՝ անցած շաբաթ արձանագրվել է ժանտախտի վարակման 41 և մահվան 3 դեպք:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Մադագասկարում արձանագրվել է ժանտախտի կասկածի 1153 դեպք, որից 300-ը հաստատվել է լաբորատոր փորձարկումների արդյունքում: