Բերնարդու Սիլվա. Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք ԱԱ-2018-ում
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտարարել է, որ թիմն ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթանակ տոնի Սաուդյան Արաբիայի (նոյեմբերի 10) և ԱՄՆ-ի (նոյեմբերի 14) հավաքականների հետ խաղերում:
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ նրանք կփորձեն հաղթանակ տոնել աշխարհի 2018 թվականի առաջնությունում:
«Երկու ընկերական հանդիպումներն էլ կարևոր են: Ներդնելու ենք բոլոր ուժերը, որպեսզի հաջողության հասնենք: Թիմը մի շարք նորեկներ ունի և դա մոտիվացնող հանգամանք է բոլորիս համար: Հավաքականում հանդես գալը պատիվ է ցանկացած խաղացողի համար:
Ռուսաստանում լինելու են մի շարք հավաքականներ, որոնք բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում: Մենք ֆավորիտ չենք, սակայն անելու ենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք աշխարհի առաջնության գավաթը»,- ասել է Սիլվան:
Նշենք, որ Պորտուգալիայի ազգային ընտրանին արդեն ապահովել է իր տեղը Ռուսաստանում կայանալիք առաջնությանը: