Կոնտեն բանակցություններ է վարում Միլանի հետ
SportԱնգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել Լոնդոնը և վերադառնալ Իտալիա:
«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ իտալացի մասնագետը սկսել է բանակցություններ վարել «Միլանի» հետ: Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Կոնտեն լարված հարաբերությունների մեջ է «ազնվականների» նախագահ Ռոման Աբրամովիչի հետ: Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ 48-ամյա մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Շաբաթներ առաջ «Sky Italia»-ն տեղեկություն էր տարածել, որ Կոնտեի գործակալը և «ռոսոներիների» ղեկավարները հանդիպում են ունեցել, որտեղ քննարկվել է Կոնտեի՝ Իտալիա վերադառնալու հնարավորությունը: