Գեղարքունիքում BMW-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
SocietyԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 55-ամյա Կամո Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 35 ԼM 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 53 ՏՏ 237 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ, Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հատուկ ռեանիմոբիլով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։