Թրամփին Փարիզի կլիմայի գագաթաժողովին չեն հրավիրել
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ ամսին Փարիզում կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին, որին 100-ից ավել համաշխարհային առաջնորդներ կմասնակցեն, չեն հրավիրել, հաղորդում է AP-ն:
Գագաթաժողովը, որը նվիրված է 2015-ին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրի տարեդարձին, տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ մասնակցության համար հրավիրատոսմը ԱՄՆ «դիավանագիտական մակարդակով» կուղարկվի:
«Մեկ մոլորակի գագաթաժողով» (One Planet Summit) անվանումով միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամերիկացի կլիմայագետ գիտնականների շրջանում հաղթողների անունները հայտնել, որոնց նա Ֆրանսիա էր հրավիրել հետազոտությունների անցկացման համար:
Նշենք, որ Թրամփը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրից այս տարվա հունիսին ԱՄՆ դուրս գալու մասին էր հայտարարել: