Ֆրանսիայում դատարանը Պիսարոյի նկարը հրեա կոլեկցիոների ժառանգներին է վերադարձրել
CultureՖրանսիայում դատարանը հրեական ծագմամբ ֆրանսիացի կոլեկցիոներ Սիմոն Բոերի ժառանգներին է վերադարձրել Կամիլ Պիսարոյի «Սիսեռի բերքահավաքը» նկարը:
Կտավը 1943 թվականին հարկադրաբար վերադարձրել են եւ Վիշիի ռեժի հրամանով աճուրդում վաճառել, հաղորդում է AFP-ն:
1995-ին Նյու Յորքում աճուրդի ժամանակ «Սիսեռի բերքահավաքը» նկարը 800 հազար դոլարով գնել են ԱՄՆ-ից Թոլլ ամուսինները: Իսկ այս տարի նկարը, որը Բոերը եւ նրա ժառանգները երկար տարիներ փնտրել են, Փարիզի Մարմոտան թանգարանում է հայտնվել:
Մայիսին կոլեկցիոների թոռ Ժան Ժակ Բոերը դատարան է դիմել՝ պահանջելով վերադարձնել նկարը եւ արգելք դնել երկրից այն դուրս բերելու համար: Դատարանն ի վերջո Բոերի ժառանգների սեփականությունը վերականգնելու մասին որոշում է կայացրել: Թոլլ ամուսինները մտադիր են բողոքարկել որոշումը: