Ֆերնանդո Տորեսը ձմռանը կարող է տեղափոխվել «Բավարիա»
SportՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բունդեսլիգայի չեմպիոնները 33-ամյա ֆուտբոլիստին դիտարկուն են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող: Նախկինում լեհ խաղացողը դժգոհություն էր հայտնել, քանի որ փոխարինող չունենալու պատճառով ստիպված է լինում խաղադաշտում անցկացնել 90 րոպե: Գերմանիայում նաև վստահ են, որ եթե «Բավարիան» ցանկանում է եվրոպական մրցասպարեզում լուրջ հաջողություններ ունենալ, ապա թիմը պետք է ձեռք բերի ևս մեկ հարձակվող:
33-ամյա Տորեսն, իր հերթին, ցանկանում է լքել մադրիդյան ակումբը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Իսպանացու պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին: