Գերմանիայում կոալիցիայի ստեղծման շուրջ քննարկումները շարունակվում են. մասնակիցները պատրաստ են զիջումների
International newsԳերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի, «Ազատ Դեմոկրատներ» և «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են նոր կոալիցիայի ստեղծման շուրջ խորհրդակցություններին, մտադիր են հարցերի մեծամասնության շուրջ համաձայնության գալ մինչև նոյեմբերի 10-ը: Վերջին քննարկումը տևել է ավելի քան 5 ժամ, և այդ ընթացքում առանձնացվել են քննարկման ենթակա հիմնական կետերը, հայտնում է Augsburger Allgemeine պարբերականը:
Գերմաիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը նշել է, որ կոալիցիայի ստեղծման շուրջ նախնական բանակցությունները կավարտվեն մինչև նոյեմբերի 16-ը, որոնց արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք կողմերը ցանկանում են կոալիցիայի վերաբերյալ պաշտոնական բանակցությունների անցնել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն զգալի առաջընթաց են գրանցել քննարկումների ենթակա հարցերում:
Այնուամենայնիվ, որոշ հարցերում ապագա կոալիցիայի անդամների միջև տարաձայնություններ են ծագել. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստին Լինդները մերժել է «Կանաչների»՝ հարկման բեռը նվազեցնելու պահանջը:
Ընդ որում՝ «Կանաչները» փոխզիջումների գնալու պատրաստակամություն են հայտնել՝ ասելով, որ ներքին այրման շարժիչների դարաշրջանի ավարտը քննարկելու ժամանակ իրենց համար ամենակարևոր կետն ապագա գործընկերների փաստարկները հաշվի առնելն է: Նրանց խոսքով՝ կոալիցիայի գործընկերների հետ շփվելու ժամանակ ամենակարևոր բանը հստակ ժամկետների մասին խոսելուց խուսափելն է:
Նշենք, որ «Կանաչների» կուսակցության համանախագահն է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած, թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը: