Արքայազն Չառլզի դքսությունը ներդրումներ է կատարել օֆշորային ֆոնդերում. Guardian
International newsՈւելսի արքայազն Չառլզին պատկանող Քորնուելի դքսության ղեկավարները մի քանի մլն ֆունտ ստեռլինգ են ներդրել օֆշորային ֆոնդերում, հայտնում է Guardian–ը՝ վկայակոչելով Paradise Papers–ի հաշվետվությունը։
Պարբերականը նշում է, որ դքսությունը մոտ 100 հազար դոլար է ներդրել Չառլզի ընկերոջ՝ Հյու վան Քաթսեմի կազմակերպությունում։ Միջոցները գաղտնի են փոխանցվել, ինչը կարող է «անհարմար հարցերի» պատճառ դառնալ։
Թերթը նաեւ նշում է, որ ինքը՝ Չառլզը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցել ներդրումների մասին որոշումներին, սակայն կարող էր տեղյակ լինել գումարների փոխանցման մասին։