Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագիր» աշխատաժողովը կայացել է Աղվերանում

Society

Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում կայացել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՈՒՀ) 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագիր» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, գործատուների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի վերջին 14-15 տարիների ընթացքում հանդիսացել է ՄԿՈՒ ոլորտի հիմնական դոնորներից մեկը. գրեթե ամեն տարի հիմնադրամի հետ իրականացվել են համատեղ ծրագրեր:

«Այս տարի մեկնարկում է նոր ծրագիր 2018-20թթ.-ի համար, որը վերաբերում է աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը: Սա նորություն չէ ՄԿՈՒ համակարգում, քանի որ այս սեպտեմբերից GIZ-ի աջակցությամբ արդեն չորս հաստատությունում փորձնական ներդրվել են դուալ կրթության տարրեր: Իհարկե, դժվար է լինելու եվրոպական փորձն ամբողջությամբ տեղայնացնել Հայաստանում: Դրա համար ձևավորված աշխատանքային խմբերը կմշակեն ուսումնական պլաններ և չափորոշիչներ:

Մեկնարկող ծրագիրը հիմնականում ուղղված է կարիքների գնահատման և գործատուների հետ աշխատանքի ակտիվացմանը, ոչ միայն ֆորմալ, այլ նաև ոչ ֆորմալ կրթության իրականացմանը: Դրանով է պայմանավորված, որ այսօրվա հանդիպմանը ներկա են նաև գործատուների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում է ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկությունների հիմնմանը, որը հաստատություններին հնարավորություն կտա ձևավորել արտաբյուջե: Ներկայումս հանրապետության 5 հաստատությունում գործում են նման ձեռնարկություններ, որը կարող է վերոնշյալ փորձի տարածման լավ նախադրյալ հանդիսանալ»,-նշել է Արտակ Աղբալյանը:

ՄԿՈՒ-ի մեջ մասնավոր ոլորտի ներգրավման գծով ԵԿՀ մասնագետ Դիդիյե Ժիլբերի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական շահառուների մասնակցությամբ սահմանվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմնական մարտահրավերները՝ գործատուների շահագրգռվածության պակաս, ֆինանսական և ոչ-ֆինանսական խրախուսում, պրակտիկաների որակ, աշխատանքի վրա հիմնված կրթության կանոնակարգման շրջանակ, դուալ կրթության հայկական մոդելի մշակում, տնտեսության ոլորտներ դուալ կրթության փորձնական ներդրման համար:

Նրա խոսքով` այս աշխատաժողովի նպատակն է ձևավորել աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարիքների և պահանջարկի միասնական մոտեցում, հաստատել դրա հետագա զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախաձեռնել. Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ներկայացրել է գործակալության տեսակետը Հայաստանում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման վերաբերյալ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն անդրադարձել է ՄԿՈՒ ուսանողի որակյալ պրակտիկայի կազմակերպման խնդիրներին ու մարտահրավերներին, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նախագծի փորձագետ Յուլիա Ստակյանը` դուալ կրթության ներդրմանը Հայաստանում, իսկ Save the Children Հայաստան-ի փորձագետ Անահիտ Երնջակյանը ներկայացրել է ձեռնարկատիրությունը և աշխատանքի վրա հիմնված կրթությունը ՄԿՈՒ ոլորտում` «Սոցիալական նորարարություններն արհեստագործական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար Սյունիքի մարզում» նախագծի համատեքստում: Զեկույցներին հաջորդել են խմբային քննարկումներ և փորձի փոխանակում հետևյալ թեմաներով` աշխատանքի վրա հիմնված կրթության նախընտրելի տեսակները Հայաստանի համար, ԱՀՈՒ մանկավարժական շրջանակը, Ֆինանսական խթաններ ԱՀՈՒ զարգացման համար և իրավական շրջանակ՝ աջակցելու ԱՀՈՒ ներդրմանը և զարգացմանը:

Աշխատաժողովի երկրորդ օրն ամփոփվել են կատարված աշխատանքները, ինչպես նաև տեղի է ունեցել Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ:

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row