Կասիլյաս. Կհեռանամ Բուֆոնից հետո
Sport«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերայի ավարտը կապում է Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ծրագրերի հետ:
«Եթե Բուֆոնը կարիերան ավարտի 40 տարեկանում, ես պատրաստվում եմ ինքս ինձ մարտահրավեր նետել եւ հեռանալ նրանից առնվազն մեկ տարի անց: Այնպես որ, ես դեռ մեկ տարի ունեմ մինչեւ կարիերայիս ավարտը»,- իսպանացի խաղացողի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բուֆոնը պատրաստվում է կարիերան ավարտել 2018թ. աշխարհի առաջնությունից հետո: