Էրիկ Դայեր. Անգլիայի եւ Գերմանիայի միջեւ խաղը չի կարող լինել ընկերական
SportԱնգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը Գերմանիայի եւ Բրազիլիայի թիմերի դեմ ընկերական հանդիպումներում ակնկալում է լուրջ պայքար:
«Միայն ուժեղագույնների հետ պայքարում է հնարավոր մարտահրավեր նետել սեփական հնարավորություններին: Ճիշտ մոտեցում է ընկերական խաղերում ուժեղագույն մրցակից ընտրելը:
Կարծում եմ՝ Անգլիայի եւ Գերմանիայի միջեւ խաղը չի կարող լինել ընկերական: Նույնը վերաբերում է նաեւ Բրազիլիայի հավաքականին»,- Էրիկ Դայերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Գերմանիայի հավաքականի հետ անգլիացիները կխաղան նոյեմբերի 10-ին, Բրազիլիայի հետ՝ նոյեմբերի 14-ին: