Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանում
Society«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։
Այդ հասցեների թվում են՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիր 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական եւ Մալխասյանց փողոցները՝ իրենց նրբանցքներով, Կոմիտասի պողոտայի 35-ից-65, Գրիբոյեդովի 15, Ազատության պողոտայի կենտ համարները՝ իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 24, 26, Խաչատրյան 29/1, 31/1, 33/1, 33/2, Ռիգայի 124, Հովսեփ Էմինի 126-ից-148 համարները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: