Լի Դիկսոն. Ժամանակին Օզիլին և Սանչեսին ցույց կտային դռան տեղը
SportԼոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Լի Դիկսոնը կարծում է, որ «զինագործների» առաջատարներ Մեսութ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի պահվածքն անընդունելի է:
Գերմանացի կիսապաշտպանը և չիլիացի հարձակվողը ցանկանում են ավելի բարձր աշխատավարձ ստանալ, ինչի պատճառով հրաժարվում են երկարաձգել անգլիական ակումբի հետ պայմանագրերը:
«Իմ ժամանակ Օզիլին և Սանչեսին ցույց կտային դռան տեղը: Չեք ցանկանում խաղալ, ազատ եք:
Նման բան տեղի ունեցավ Մայքլ Թոմասի հետ: «Արսենալին» 1989 թվականին չեմպիոնություն բերելուց 18 ամիս հետո նա սկսեց վիճել ակումբի հետ աշխատավարձի մասին: Արդյունքում նա հեռացավ «Լիվերպուլ»,- Դիկսոնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: