Ռոնալդու. Ֆուտբոլը որդուս արյան մեջ է
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իր 7-ամյա որդին շատ է սիրում ֆուտբոլ:
«Նա սիրում է ֆուտբոլ եւ միշտ խաղում է: Հաճախ բարդ է լինում ստիպել նրան ճաշել, քանի որ միշտ ֆուտբոլ է խաղում: Ենթադրում եմ, որ դա նրա այրան մեջ է: Որդիս շատ ուշադիր, սիրալիր ու ընկերասեր տղա է: Նրան բոլոր տեսնողները զարմանում են, թե որքան վստահ է իր վրա: Դա ստիպում է ինձ հպարտանալ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Daily Express-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի որդին 2010-ին ծնվել է փոխնակ մորից: