Սիրիահայ ուսանողներին կրկին կօգնեն ուսման վարձի հարցում
Society302 սիրիահայ ուսանողների հերթական անգամ կօգնեն ուսման վարձի հարցում։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 9-ին կառավարության նիստում։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ ընդհանուր պահանջվող 194․2 մլրդ դրամից 20 մլն-ը կվճարի բյուջեն, իսկ մնացած մասը՝ Սփյուռքի դոնորները՝ Համահայկական բարեգործական հիմնադրամն ու Գալուստ Գյուլբենկյան հաստատությունը։