Ղրղզստանը հրաժարվել է ԵՏՄ շրջանակում Ղազախստանի ֆինանսական օգնությունից
International newsՂրղզստանի խորհրդարանը օրինագիծ է ընդունել եվրասիական տնտեսական ինտեգրացիայի պայմաններում Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագծին երրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել 120 պատգամավորից 105-ը:
Երկրների միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին: Համաձայնագրով նախատեսվում էր Աստանայի կողմից Բիշքեկին 100 մլն դոլարի օգնության տրամադրում «տնտեսական միությանը Ղրղզստանի ինտեգրացիոն գործընթացներին նպաստելու նպատակով»:
Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օրինագիծը Ղրղզստանի խորհրդարան է ուղարկվել հոկտեմբերի 20-ին 2 երկրների միջեւ դիվանագիտական սկանդալի բռնկումից հետո, որի պատճառը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումն էր ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեք Բաբանովի հետ: