«Բավարիան» թիմի բժիշկին հեռացրել է սխալ ախտորոշման համար
SportՄյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պաշտոնից հեռացրել է թիմի բժիշկ Ֆոլկեր Բրաունին, որը սխալ ախտորոշում էր տվել գերմանացի Ժերոմ Բոատենգի եւ ավստրիացի Դավիդ Ալաբայի վնասվածքներին, գրում է Bild-ը:
2 ֆուտբոլիստները մկանային խնդիրներ են ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի նախորդ տուրի խաղից (3:1) հետո: Սալիհամիջիչը կասկածներ է ունեցել Բրաունի ախտորոշման վերաբերյալ եւ դիմել է հայտնի բժիշկ Վիլհելմ Մյուլեր-Վոլֆրատին, որը նախկինում աշխատել է «Բավարիայում»: Մյուլեր-Վոլֆրատի ախտորոշումը խիստ տարբերվել է Ֆոլկեր Բրաունի վարկածից:
Ավելի վաղ «Բավարիան» հայտնել էր, որ 44-ամյա բժիշկը թիմից հեռացել է իր ցանկությամբ: