Դոլարի վերելքը նոր թափ է ստացել. փոխարժեքը հանեց 487 դրամի սահմանը
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 487.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.83 դրամ (նվազել է 0.82 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 565.32 դրամ (աճել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 266.26 դրամ, ոսկի՝ 20,116.5 դրամ, պլատին՝ 14,539.03: