Գյումրիում 81-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 5-րդ հարկից վայր է ընկել ու մահացել
SocietyԳյումրիում 81-ամյա կինը վայր է ընկել շենքի 5-րդ հարկից ու մահացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այսօր 12:50-ին շտապօգնության կայանից հայտնել են, որ Գյումրիի Շահինյան 4 ա շենքի 5-րդ հարկից կին է վայր ընկել:
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է 1936-ին ծնված Զինա Մ.-ն, ով, ըստ նախնական տվյալների, լվացքը հավաքելու ժամանակ պատահական վայր է ընկել և տեղում մահացել»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է: