Արտերկրում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոններում կնշանակվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները
EconomicsԿառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ, որոնցով առաջարկվում է առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոններում նշանակել նաև մասնավոր հատվածը ներկայացնող անձանց:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ փոփոխությամբ նախատեսվում է դաշտն ավելի ընդլայնել:
«Այսպիսով` հնարավորություն կընձեռվի, որպեսզի առևտրական ներկայացուցիչ նշանակվի նաև մասնավոր հատվածից, ովքեր կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ», - ասաց Մելքոնյանը:
Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ տվյալ անձինք վերը նշված պաշտոններում գործելու են հասարակական հիմունքներով՝ անվճար: