Բելառուսի ընտրանու գլխավոր մարզիչ. Խաղից առաջ առանձնացրել էի Մխիթարյանին և Պիզելիին
SportՀայաստան-Բելառուս ընկերական խաղից հյուրերի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն հետևյալն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
Հիշեցնենք՝ մեր ընտրանին 4:1 հաշվով հաղթանակ է տարել.
«Խաղի հաշիվը կարծում եմ` չի համապատասխանում բուն խաղին: Ունեցանք լավ պահեր, որոնք, ցավոք, չկարողացանք օգտագործել:
Ծանր է մեկնաբանելը: Հասկանալի է, որ ցանկանում էի խաղի մեջ տեսնել այնպիսի խաղացողների, ովքեր նախկինում ընդհանրապես չէին խաղացել հավաքականում, ուզում էի տեսնել նրանց գործողությունները: Սա արդարացում չէ: Ամեն դեպքում սխալներ թույլ տվեցին բոլորը: Խաղի հաշիվը կարծում եմ ինչ-որ առումով չի արտացոլում այն, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում:
- Թվում էր՝ առաջին գոլը կոտրեց թիմին: Ի՞նչ կասեք 11-մետրանոցի դրվագի մասին:
- Ինչ կարող եմ ասել: Մրցավարական պահեր են: Հնարավոր է՝ այո, առաջին կեսի վերջնամասում 11-մետրանոցը կոտրեց թիմին: Ամեն դեպքում, պետք էր ավարտին հասցնել առաջին կեսը, բայց, ցավոք, երկրորդ գոլն ընդունեցինք:
- Ինչպե՞ս կգնահատեք Բելառուսի հավաքականի կամային որակները:
- Կարող եմ վերլուծել առանձին ֆուտբոլիստների կամային հատկանիշները: Որոշ ֆուտբոլիստների գործողություններն ինձ դուր չեկան ընդհանրապես: Պայքարից չխուսափեցին, պայքարեցին, կռվեցին, բայց, ինչ արած:
- Մխիթարյանին չեզոքացնելու առանձին հրահանգ կա՞ր:
- Խաղից առաջ, երբ դիտում էի Հայաստանի հավաքականի խաղերը, ուշադրություն էի դարձրել ինչպես Մխիթարյանի, այնպես էլ՝ Պիզելիի խաղին: Կենտրոնական գոտում գործող ֆուտբոլիստներին: Այո, մեր կազմում կային ֆուտբոլիստներ, ովքեր պետք է վերահսկեին նրանց:
- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի հավաքականին:
- Կարծում եմ՝ ձեր ընտրանին ունի տեխնիկապես լավ զարգացած, արագաշարժ ֆուտբոլիստներ: