Արթուր Պետրոսյանը կմնա ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ևս երկու տարի կմնա զբաղեցրած պաշտոնում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրոսյանը: «Բելառուսի հետ խաղի ոչ մի կապ չունի Հայաստանի հավաքականում իմ ապագայի հետ: Այո, մենք երկարաձգելու ենք պայմագիրը ՀՖՖ-ի հետ ևս երկու տարով: Հետո կտեսնենք թե ինչ կլինի: Մեր առաջ դրված հաջորդ խնդիրը Ազգերի լիգայում լավ հանդես գալն է: Նպատակ ունենք խմբային փուլից դուրս գալն է»,-շեշտեց Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2016 թվականին: Մինչ այս հայ մասնագետը մարզել է «Ցյուրիխ»-ի երիտասարդական թիմը: