Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP երիտասարդների մրցաշարից
SportՌուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Միլանում ընթացող ATP մրցաշարի խմբային փուլից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP երիտասարդների տարվ ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում Խաչանովի մրցակիցը Բորնա Չորիչն էր: Ռուսաստանի երկրորդ ռակետ Խաչամովը զիջել է 4:3, 4:2, 2:4, 0:4, 2:4 հաշվով: Մրցախաղը ձգվել է 1 ժամ 51 րոպե:
Ավելի վաղը Կարեն Խաչանովը պարտվել էր Դանիլ Մեդվեդևին և հաղթել Ջարեդ Դոնալդսոնին: