Մայրաքաղաքի որոշ խանութներում ու սուպերմարկետներում հացի գինը կրկին թանկացել է 10 դրամով,-հայտնում է Օrer.am-ը: Խանութներում հիմնավորումներն, ըստ սպառողների, ինչպես միշտ նույնն են, իսկ հացամթերքի շուկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնային վերահսկողություն չունի. վերահսկողությունը միայն որակի ու քաշի առումով է:
Նշենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 300 տնտեսվարողներ, իսկ գները կարգավորվում են` ելնելով առաջարկ-պահանջարկից: