Եվգենի Բուշմանով. Երբ ունենում ես մեծ առավելություն ու անսպասելի գոլ ես բաց թողնում, նյարդերը լարվում են
SportՌուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանին հաղթելուց հետո կիսվեց տպավորություններով:
Երևանում կայացած խաղում, հիշեցնենք,Բուշմանովի սաները 2:1 հաշվով հաղթանակ տարան.
«Հետաքրքիր խաղ ստացվեց, մենք բավականին շատ պահեր ունեցանք և դրանցից միայն երկուսը կարողացանք օգտագործել; Ավելի շատ գոլ պետք է խփեինք: Իրացման հետ կապված խնդիր ունեցանք, ոչ պարտադիր գոլ ընդունեցինք ու արդյունքում լարված նյարդային վերջնամաս ստացվեց: Ուրախ եմ, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք»:
- 2:0 հաշվի ժամանակ սպասու՞մ էիք, որ այսպիսի վերջաբան կստացվի:
- Իհարկե չէինք սպասում: Բայց ֆուտբոլ է, այսպես էլ է լինում: Շատ պահեր ունեցանք, ցավոք, չստացվեց ավելի շատ գոլ խփել:
- Ժամանակից շուտ հավատացե՞լ էիք հաղթանակին:
- Դժվարանում եմ պատասխանել: Սկզբունքորեն մեր դարպասին առհասարակ պահ էլ չեղավ: Երբ ունենում ես մեծ առավելություն, ստեղծում ես շատ պահեր, անսպասելի գոլ ես բաց թողնում, նյարդերը լարվում են: Մեր դարպասին ոչ մի պահ չեղավ կարելի է ասել: Չէինք սպասում, որ այսպիսի վերջաբան կստացվի:
Ամեն դեպքում, մեր թիմի առջև հաղթելու և 3 միավոր վաստակելու խնդիր էր դրված, ինչին էլ կարողացանք հասնել: Իհարկե, կցանկանայինք կարգապահական տեսանկյունից ավելի հավաքված թիմ տեսնել: Բայց ուրախ եմ հաղթանակի համար: