Համաքաղաքյին ծառատունկը վերջին տարիներին դարձել է քաղաքային մշակույթի մի մասնիկը. Տարոն Մարգարյան
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Սիրելի՛ երևանցիներ, ֆեյսբուքյան ընկերներ,
վաղը՝ նոյեմբերի 11-ին, Երևանում կանցկացվի համաքաղաքային հերթական ծառատունկը, ինչը վերջին տարիներին դարձել է քաղաքային մշակույթի մի մասնիկը:
Ծառատունկն ինքնին «Կանաչ Երևան» ծրագրի բաղկացուցիչներից մեկն է, և այն լիարժեք իրականություն դարձնելու գործում, անշուշտ, կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը:
Միասի՛ն նպաստենք ծրագրի արագ կյանքի կոչմանը: