2018 թվականի դադարը կլրացնենք ընկերական մենամարտերի միջոցով. Արթուր Գևորգյան
SportՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի կարծիքով բռնցքամարտիկներ 2018 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բացակայությունը կլրացնեն ընկերական մրցաշարերի միջոցով:
«Մենք արդեն ունենք 2018 թվականի օրացույցային պլանը: Ցավոք սրտի, մեծահասակների ոչ մի մրցաշար չկա` աշխարհի և Եվրոպայի առաջնություն չկա: Մենք այդ դադարը կլրացնենք ընկերական մի շարք հանդիպումներով: Կունենանք միջազգային հավաքներ, ինչպես նաև մեզ մոտ կհյուրընկալենք այլ թիմերի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Վերջինս խոսքով`Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի վականիշային մրցաշարերը կսկսվեն 2019 թվականից: