Մերի-Քեյթ Օլսենը գաղտնի ամուսնացել է իր փեսացուի` Օլիվիեր Սարկոզիի հետ,- հայտնում է Orer.am-ը: 28-ամյա դերասանուհին իր փեսացուի հետ նշանվել էր երկու տարի առաջ` փետրվարին: Հիմա Lucky ամսագրի խմբագիրները պնդում են, որ զույգը միասին է: 44-ամյա Սարկոզին 16 տարով մեծ է իր կնոջից: Նշենք նաև, որ նա իր նախկին կնոջից ունի երկու երեխա: