Դենիզ Յուջել․ Թուրքիան շարժվում է դեպի ֆաշիզմ
International newsԹուրքիան շարժվում է դեպի ֆաշիզմ։ Այս մասին հայտնել է ծագումով թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որին կալանավորել էին Անկարայում ՝ ահաբեկչական կազմակերպության քարոզման ու աջակցության մեղադրանքով։ Նա Թուրքիայի նախագահին մեղադրել է հասարակությանը վախի ռեժիմի մեջ գցելու ու երկիրը դեպի ֆաշիզմ տանելու մեջ , հայտնում է Reuters-ը։
Յուջելը հայտնել է, որ իրեն մենախցում են պահում Սիլվրի բանտում։ «Մենախցում բանտարկված լինելը կտտանքի պես է,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նույնիսկ բանտի պահակներն են վախենում որեւէ սխալ շարժում անել։ «Վախի մթնոլորտը ուղղված է ոչ միայն քննադատներին, այլեւ ռեպրեսիվ աշխատակազմի բոլոր անդամների վրա է ազդում»։ Սակայն ամենից շատ պետք է Էրդողանը վախենա։ «Նա գիտի, թե ինչ է իրեն սպասում, եթե կորցնի իշխանությունը, դրա համար էլ հասարակությանը վախի մթնոլորտում է պահում»,- համարում է Յուջելը։