Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
International newsԹուրքիայի Մանիսա նահանգում Անկարայի ժամանակով 11։56–ին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մանիսայի Սարուհանլըի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։
Երկրաշարժը տեղի է ունեցել 14.5 կմ խորության տակ։ Թեեւ բնակչությունը զգացել է երկրաշարժը, սակայն վնասներ չեն գրանցվել։