Բլատերը հերքում է կանանց ԱՄՆ-ի թիմի դարպասապահի մեղադրանքը
SportՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը հերքել է կանանց ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Հոուպ Սոլոյի մեղադրանքը, թե 2013 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, բեմից հեռանալուց հետո սեռական ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ՝ բռնելով իր հետույքը:
«Այդ մեղադրանքները ծիծաղելի են եւ անհեթեթ»,- 81-ամյա Բլատերի խոսքը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալից հետո Բլատերը 6 տարով զրկված է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականներին:
36-ամյա Սոլոն կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2015թ. աշխարհի չեմպիոն: Երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն կին դարպասապահ: