Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
SportԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը հաջող է հանդես եկել Լիտվայի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայում ընթացող Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է մրցաշարի հաղթող։ 69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը նվաճել է արծաթե, իսկ 54 կգ քաշային Արթուր Ղազարյանն ու 70 կգ քաշային Սարգիս Նազարյանը՝ բրոնզե մեդալ։ Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։